Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խարդախության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և անօրինական միգրացիայի կազմակերպման և շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: