Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը)
02.11.2015 11:03
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 18, խարդախության`11, մաքսանենգության` 2, խուլիգանության 4 և կաշառակերության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության 8 և խարդախության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: