Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 4-ից 5-ը)
05.05.2016 11:22
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 30, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: