Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 2-ից 5-ը)
05.10.2015 11:27
Վիճակագրական տվյալներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 26-ը:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, յուրացման` 4, խուլիգանության` 2, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 3, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 57-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: