Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 7-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, խոշտանգման, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, սառը զենքի հայտնաբերման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: