Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 9-ից 10-ը)
10.04.2015 11:27
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է գողության և կաշառակերության` 4-ական, խարդախության` 8, մաքսանենգության` 10, յուրացման, շորթման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: