Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 10-ից 11-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 6-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և ծանր վիրավորանքի՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, ինքնիրավչության, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, սպանության սպառնալիքի, կանխամտածված սնանկության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6 և բնակարանային գողության՝ 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: