Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 11-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 2-ական, սպանության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առանց լիցենզիայի հոգեմետ դեղեր ձեռք բերելու, առևտրային կաշառքի, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ավտոմեքենա փախցնելու և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4, անձնական ունեցվածքի գողության 2 և սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: