Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 11-ից 12-ը)
12.12.2014 15:07
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 15 դեպքից՝ 11-ը: Բացահայտվել է խարդախության՝ 9, յուրացման 4 և խուլիգանության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: