ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 12-ից 15-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 12-ից 15-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության՝ 15, յուրացման՝ 3, մաքսանենգության և խուլիգանության  1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու  և յուրացման՝ 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, գողության  2 և խարդախության 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  25  պատահար, ինչի հետևանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: