ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 16-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 276 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 86, անձնական ունեցվածքի գողության՝ 72, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, յուրացման կամ վատնման՝ 12, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 5-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մարդու շահագործման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, ծեծի, փաստաթղթերի հափշտակության, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և բնակարանային գողության 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 6 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: