Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 16-ից 17-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենք կրելու, սպանության սպառնալիքի, կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու թմրամիջոցի մաքսանենգության 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների 2-ական դեպքեր։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: