ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 22-ից 23-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 22-ից 23-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2  դեպք, բացահայտվել է 1-ը:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը: 
Բացահայտվել է գողության` 8, խարդախության 10 և յուրացման  1 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով  6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: