Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 24-ից 25-ը)
25.03.2016 11:55
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 8 և յուրացման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: