Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 24-ից 25-ը)
25.09.2015 16:21
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 9, յուրացման, մաքսանենգության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: