ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 26-ից 29-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 26-ից 29-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը: 
Բացահայտվել է գողության` 29, յուրացման և խուլիգանության` 3-ական, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: