Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 30-ից 31-ը)
31.07.2015 10:00
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 5, յուրացման` 2, ավտոմեքենա փախցնելու և դրամանենգության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: