ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 28-ից 31-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 28-ից 31-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 20, կողոպուտի` 1, խարդախության 12 և յուրացման 5 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1,   մարմնական վնասվածք հասցնելու` 4,  գողության  7 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: