«Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մահացել է
01.10.2015 12:05
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը` 1988 թ. ծնված Ալիկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: