Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 3-ից 4-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 23 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 5, սպանության և անձնական ունեցվածքի գողության 2-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: