Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 3-ից 4-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանը ապօրինի անցնելու, սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնավնասման, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնների խախտման և թմրամիջոցի մաքսանենգության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և կամավոր հանձնելու 3 դեպք
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: