ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 7-ից 8-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 7-ից 8-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության և հարկերից խուսափելու 2-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու,ավտոմեքենա փախցնելու, առևտրային կազմակերպության ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: