ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում`սեպտեմբերի 12-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում`սեպտեմբերի 12-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, ծեծի և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, յուրացման կամ վատման և թմրամիջոցի իրացման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք :
Հայտնաբերվել է 5 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: