ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 13-ից 14-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 13-ից 14-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության ու ծեծի 3-ական, շորթման, սպանության սպառնալիքի և ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրանյութի իրացման, պայթուցիկ սարքի հայտնաբերման ու գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: