Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 15-ից 16-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, յուրացման կամ վատնման 5, խարդախության 3, անձի առևանգման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական ու կաշառակերության 1 դեպք։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					