Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 20-ից 21-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 11-ական, անձնական ունեցվածքի գողության 8, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7-ական, յուրացման կամ վատնման 3, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու ու խուլիգանության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: