Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 20-ից 21-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու անձնագրի ոչնչացման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: