ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 20-ից 23-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 20-ից 23-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 34, խարդախության 16, անձնական ունեցվածքի գողության 11, կողոպուտի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6-ական, յուրացման կամ վատնման 5, անձի առևանգման 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և կաշառակերության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության ու զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: