Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 22-ից 24-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 15-ը:
Բացահայտվել է ապօրինի ծառահատման՝ 40, գողության՝ 21, խարդախության՝ 8, կողոպուտի՝ 2, թմրանյութի հայտնաբերման և հարկերից խուսափելու՝ 3-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: