Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 26-ից 27-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 23 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և անձնական ունեցվածքի գողության 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, յուրացման կամ վատնման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկամամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Ընդհանուր առմամբ հանձնվել է 2 նռնակ, ինքնաձիգի 1 պահունակ և տարբեր տրամաչափի 78 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: