Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 26-ից 27-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է գողության՝ 9, խարդախության՝ 4, խուլիգանության՝ 4, թմրանյութի հայտնաբերման՝ 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: