Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 27-ից 28-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ապօրինի ծառահատման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության և կաշառակերության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: