ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր Երևանում Տոյոտա»-ն բախվել է ծառի, իսկ «Օպել»-ը՝ ավտոտեխսպասարկման կետի երկաթյա դարպասների և գովազդային վահանակի

03.04.2015 19:49 ՃՏ պատահարներ

Ապրիլի 3-ին, ժամը 08.30-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86 հասցեի դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին, Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 152 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոտեխսպասարկման կետի երկաթյա դարպասներին, ապա` գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: