ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նոյեմբերի 29-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.11.2018 18:13 Պաշտոնական
Նոյեմբերի 29-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Վայոց ձորում և Սյունիքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և մարզերը սպասարկող ոստիկանության ծառայողներին։
Վայոց ձորի մարզում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էր նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, ոստիկանության պետն ընդգծեց Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքով արտահերթ ընտրությունները կանցկացվեն բացառապես քաղաքացու ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։ Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրեց, որ համակարգը ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։ Այս համատեքստում կտրամադրվեն ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունների մասին։ «Մենք համատեղ ջանքերով պետք է կանխենք ու բացահայտենք ընտրական գործընթացի վրա ցանկացած հակաօրինական ներգործություն․ դա բխում է բոլորիս շահերից»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը ամփոփ ներկայացրեց իր պահանջները։ Ոստիկանները առհասարակ, բայց հատկապես ընտրությունների օրը պետք է անթերի կատարեն օրենքով իրենց վերապահված պարտականությունները։ Պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Վայոց ձորի մարզի օպերատիվ իրավիճակին, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես և քրեածին տարրերի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։
Նոյեմբերի 29-ին նախատեսված հաջորդ աշխատանքային հանդիպումը Սյունիքի մարզում էր։ Ներկա էին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում առաջադրված պատգամավորության թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Վալերիյ Օսիպյանը նրանց էլ մանրամասն ներկայացրեց ոստիկանության որդեգրած սկզբունքները՝ ընգծելով, որ անընդունելի է լինելու զարտուղի ճանապարհով քվեներ ստանալու մեթոդները․ մերօրյա ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ցանկացած ապօրինություն։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները նույնպես շահագրգռված են թափանցիկ ու որակյալ ընտրություններ անցկացնելով, ուստի ոստիկանությանը պատրաստակամ կաջակցեն այդ գործում։ Ոստիկանության պետը ներկայացրեց նախընտրական շրջանում իրականացված կանխարգելիչ գործողությունները՝ ներկաներին հավաստիացնելով, որ դրանք ևս արդյունք են տալիս։ Վալերիյ Օսիպյանը թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց կազմակեպվող կամ իրականացվող ցանկացած ապօրինության վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգել։ «Վստահեցնում եմ, որ ձեր ոչ մի ահազանգ օդում չի մնա։ Մենք հետևողականորեն կարձագանքենք ու համապատասխան ընթացք կտանք»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Աշխատանքային հաջորդ հանդիպումը մարզը սպասարկող ոստիկանների հետ։ Քննարկման առանցքային թեման դարձյալ ընտրության օրը ոստիկանական ծառայությունների ճշգրիտ կազմակերպումն ու իրականացումն էր։ Ոստիկանության պետը անձնակազմին հրահանգեց տեղերում ակտիվացնել աշխատանքը բնակչության հետ՝ ձևավորելով համագործակցային արդյունավետ դաշտ, որ քաղաքացիները ևս ներգրավվեն ապօրինությունների հայտնաբերմանը։ Վալերիյ Օսիպյանը Սյունիքի ոստիկաններից ևս պահանջեց ծառայողական պարտականությունները կատարելիս չթերանալ ու չտրտնջալ՝ հիշեցնելով, որ ինքը անբարեխիղճ ծառայողներին համակարգում չի հանդուրժի։ «Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ բոլորը հավասար են օրենքի առջև։