Օտարերկրացին հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
02.10.2014 12:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1964 թ. ծնված Հ.-ին, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: