Օտարերկրացին հետախուզվում էր Հայաստանում կատարած մաքսանենգության մեղադրանքով
09.10.2014 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Նուգզար Մ.-ին, որը 2009 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: