Օտարերկրացուն հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
01.06.2016 09:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1958 թ. ծնված Վալերի Լ.-ին, ով մայիսի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: