Օտարուհու պայուսակի գողությունը բացահայտվեց
Օրերս Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան ժամանած օտարերկրյա քաղաքացուհին ներկայացել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել, որ ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանի ժամանման սրահում մտել է զուգարան, պայուսակը կախել կախիչից և այն մոռանալով այնտեղ` հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը օդանավակայնի ժամանման սրահի կանացի զուգարանից գողացել է 1955 թ. ծնված Սվետլաննա Ս.-ն, որը օգոստոսի 27-ին, ժամը 16.00-ին, բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: