Օրենբուրգի ոստիկանները նրան հետախուզում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով
08.08.2014 15:22
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 48 հասցեից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Կամո Խ.-ին, որը 2013 թ. մայիսի 22-ից ՌԴ Օրենբուրգի մարզի Օրենբուրգ քաղաքի թիվ 1 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: