ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատասխանատվության խիստ միջոցներ` չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատասխանատվության խիստ միջոցներ` չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված վիճակում և ձայնային ազդանշաններ տալ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: