ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օրերս վրաերթի ենթարկված տարեց տղամարդը հիվանդանոցում մահացավ

29.06.2018 17:58 ՃՏ պատահարներ
Օրերս վրաերթի ենթարկված տարեց տղամարդը հիվանդանոցում մահացավ

Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1926 թ. ծնված Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 28-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Կ. Սարգսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: