Գողությունը օրեր անց բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21.08.2019 18:27
Գողություն
Օգոստոսի 4-ին հասարակական կազմակերպություններից մեկի փոխնախագահը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ ժամը 8-ի սահմաններում իր մեքենայից գողություն են արել: Օգտվել էին մեքենայի դռան ապակու կիսաբաց լինելու հանգամանքից և հափշտակել պայուսակ ու դրամապանակ:
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրենց արդյունքը տվեցին օգոստոսի 17-ին: Գողությունը կատարելու կասկածանքով Աբովյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկվեց Նոր Խարբերդի 19-ամյա մի բնակիչ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: