Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել խարդախության մեղադրանքով հետախուզվող
05.06.2017 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հունիսի 4-ին, ժամը 00.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն, որը 2013թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: