Կողոպուտի փորձ
20.06.2017 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 18.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Նորայր Մ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձ) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: