Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած ուղևորը հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով
02.08.2017 09:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 1-ին, ժամը 16.45-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանաման սրահից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կորյուն Կ.-ին, որը ապրիլի 3-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: