Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 6-ին, ժամը 19.00-ին, Երևանի Վաղարշյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 10.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա», «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժ. 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 60-րդ կմ-ին՝ Արմաշ գյուղի հատվածում, բախվել է «Մերսեդես Բենց Ց-180»-ի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժ. 13.30-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սամվել Բ.-ին: Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժ. 23.30-ի սահմաններում, «Տոյոտա-Վիտց» մակնիշի ավտոմեքենան Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցոմ, 2-րդ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել երկու երիտասարդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժ. 19.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի սրահի դուռը ընթացքի ժամանակ բացվել է և ուղևորուհի՝ 1967 թ. ծնված Թամարա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: