Օտարերկրացին հետախուզվում էր աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու մեղադրանքով
10.03.2017 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել օտարերկրյա քաղաքացի, 1982 թ. ծնված Ասլան Դ.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: