Հետախուզվող՝ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
14.05.2017 12:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 13-ին, ժամը 16.25-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Միշա Ս.-ին, որը 2008թ. սեպտեմբերի 3-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: