Հետախուզվողը ներկայացավ կամավոր
22.08.2017 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին, ժամը 21.00-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամովին բաժին է ներկայացել 1944 թ. ծնված Էրետա Ա.-ն, որը 2014թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: