Երեք զոհ՝ Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պատահարի հետևանքով
22.04.2017 15:23
ՃՏ պատահարներ
Ապրիլի 22-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ի և «Օպել Զաֆիրա» տաքսի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի սրահում գտնվողներ՝ 1988 թ. ծնված Հարություն Հարությունյանը, 1985 թ. ծնված Վանիկ Գասպարյանը և 1987 թ. ծնված Վահան Արշակյանը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսան Պատրուլ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: